Ադրբեջանը նորից զինվում է․ ինչու․ ինչ պետք է անի Երեւանը. politik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը նորից զինվում է․ ինչու․ ինչ պետք է անի Երեւանը. politik.am

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը հայտնվել է Թուրքիայից սպառազինություններ գնող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում։ Ադրբեջանը ձեռք է բերել ավելի քան 117,315 միլիոն դոլարի սպառազինություններ։

Այս ցուցանիշը 13,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից այսքան ակտիվորեն սպառազինվելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նախ՝ ինչու է Բաքուն այսպես զինվում նորից, եւ ապա՝ ում դեմ է օգտագործելու իր գնած սպառազինությունները, քանի որ նույնիսկ պատից կախված հրացանը մի օր ինքն իրեն կրակում է։

Ըստ էության հնարավոր է երկու վարկած

  • Կամ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ամեն դեպքում կորցրել է իր սպառազինությունների զգալի մասը եւ հիմա լրացնում է այդ պակասորդը
  • Կամ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Եվ առաջին, եւ երկրորդ վարկածները իրատեսական լինելու հիմքեր ունեն։ Ամեն դեպքում արձանագրենք, որ 44-օրյա պատերազմը որքան ծանր նստեց մեզ համար, ոչ պակաս ծանր նստեց, իսկ գուցե նաեւ ավելիով ծանր նստեց Ադրբեջանի համար։ Ու եթե Հայաստանն ամեն դեպքում ռուսական անվտանգային համակարգում է (գոնե ուզում ենք հավատալ, որ այդպես է), ապա Ադրբեջանը, որը ռազմական դաշինքի անդամ չէ, որ նաեւ ինքն է լուծում իր բոլոր սահմանների պաշտպանության խնդիրը, հիմա կարիք ունի ռազմական պակասորդի լրացման։

Բացի այդ, չմոռանանք, որ Ղարաբաղի՝ իր վերահսկողությանն անցած տարածքները նաեւ միջպետական սահման է ներառում Իրանի հետ, որի պաշտպանությունը նույնպես ապահովելու կարիք կա։ Երկրորդ վարկածի համաձայն, լիովին հավանական է։ Ադրբեջանում հիմա իրենց այսպես ասած «հաղթանակից» անբնական էյֆորիկ տոնուս է ապահովվում եւ դա կարող է բերել նրան, որ կորցնելով իրականության զգացողությունը, փորձեն նոր ռազմական արկածախնդրության գնալ։

Ամեն դեպքում, այս ամենը Երեւանը պետք է աչքաթող չանի ու բարձրացնի եւ միջազգային հանրության առաջ, եւ համանախագահների, եւ Ռուսաստանի՝ որպես Ղարաբաղյան խաղաղության գլխավոր երաշխավորի։ Եւ իհարկե, պետք է Երեւանը ամրացնի իր անվտանգային համակարգը։

politik.am