Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում. Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում. Սուրեն Սարգսյան

Գիտե՞ք ամենից շատ ինչից է վախենում Ալիևը: Այո, Արցախի հնարավոր ճանաչումից: Քանի որ իր սանձազերծած պատերազմն իր իսկ ժողովուրդը կհամարի ավելի մեծ պարտություն, քան Արցախի առաջին պատերազմում կրածը:

  1. Արցախի ճանաչումը՝ որպես միջազգային ճնշման գործիք Ալիևին շատ բան կարող է պարտադրել: Գերիների վերադարձից, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստել և գնալ լուրջ զիջումների՝ ասենք Հադրութի հարցում:
  2. Առաջին քայլը պետք է անի Հայաստանը: Մեր, հետո նաև միջազգային ճանաչումը պետք է Դամոկլյան թրի (Damoclis gladius) պես կախված լինի Ալիևի գլխին:
  3. Գնալով պատերզմի, Ալիևը երեք սկբունքներից երկուսը «բավարարեց»: Նախ իր կարծիքով վերականգնեց տարածքային ամբողջականությունը, ուժ կիրառեց, հետո նաև ուժի կիրառման սպառնալիքով ստացավ ավելին, քան իրեն հասանելի էր ըստ նախնական բանակցությունների:
  4. 30 տարի շարունակ ՄԽ համանախագահները պնդել են, որ երեք սկզբունքները (վերոշարադրյալները գումարած ինքնորոշումը) հավասար արժեքներ են: Այսինքն, այս իրավիճակում մնացել է չիրացված միայն ազգերի ինքնորոշման իրավունքը:
  5. Բոլորն են հասկանում՝ այդ թվում նաև հայտարարում, որ Արցախի խնդիրը լուծված չէ, քանի դեռ կողմերից մեկը բավարարված չէ (տես՝ Բայդենի նամակը Ալիևին և ՄԽ վերջին հայտարարությունները՝ խնդրի վերջնական կարգավորման անհրաժեշտության մասին), քանի որ, եթե ոչ այսօր, ապա վաղը Հայաստանը գնալու է իր պատկերացրած սցենարի իրագործմանը:

Ցավոք ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում Արցախի ճանաչման հարցում հետևողականություն միայն «Ադեկվադ»-ի մոտ եմ տեսել: Հուսամ նախընտրական փուլում այս կարևորագույն հարցի շուրջ կլինի կոնսոլիդացիա: Կամ՝ կոնսոլիդացիա մինուս մեկ:

P.S. Պատկերում՝ Վեսթալի կտավը: Ըստ լեգենդի, խնջույքի թեժ պահին Դամոկլեսը հանկարծ գլխավերևում նկատում է ձիու մազից կախված մի սուր՝ հասկանալով, որ ցանկացած վայելք իր գինն ունի, որը մազից է կախված:

Սուրեն Սարգսյանի էջից:

Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին

Գիտե՞ք ամենից շատ ինչից է վախենում Ալիևը: Այո, Արցախի հնարավոր ճանաչումից: Քանի…

Posted by Suren Sargsyan on Friday, May 7, 2021



Նման նյութեր