Ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, իսկ քաղաքում ամեն օր կրակահերթեր ու ռազբորկաներ են. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, իսկ քաղաքում ամեն օր կրակահերթեր ու ռազբորկաներ են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի էջից.

«Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին:

Չնայած ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:

Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով բացի իրենց բուն պարտականություններով: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/4055176167881204

 



Նման նյութեր