Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում «#antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է» վերտառությամբ գրառում է արել: Գրառման մեջ Միքայել Մինասյանը նշում է՝ ինքը և իր թիմը մեկնարկում են հականիկոլական շարժում, որն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է, նա մահաբեր է: Գրառումը՝ ստորև.
«#antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Ինչպես գիտեք, ես և մեր թիմը մաս չենք կազմում ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Եվ պատճառը շատ պարզ է. մեր պայքարը հանուն Հայաստանի է, հայ ժողովրդի է և այն վերջին մարդու ապագայի, ով դեռ խաբված է։ Մեր խորին համոզմամբ՝ Նիկոլի գլխավորությամբ Նիկոլի կազմակերպած ընտրությունները իրավիճակից ելք չեն, բայց այս իրավիճակում մեր պարտքն է բացատրել ու զգուշացնել մեր խաբված հայրենակիցներին, որ ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը, զրկում են իրենց երեխաներին ապագայից ու հայրենիքից։
Այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում։ Շարժումն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է։ Նա մահաբեր է։
Շարժումը չի՛ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, չի՛ դառնալու ոչ մի դաշինքի մաս։ Սա փրկության և ապագայի շարժում է, որն ունի մեկ ուղերձ. Հայաստանը Նիկոլի հետ չունի ապագա, հենց նա է մեր եղբայրներին սպանողը, հայ մայրերին որդեկորույս դարձնողը, կանանց այրիացնողն ու երեխաներին որբացնողը։
Եվ եթե ժողովրդի մի մասը դեռ խաբված է, պետք է բացել նրա աչքերը։ Սա պետք է դառնա ժողովրդական շարժում՝ հանուն ժողովրդի։ Այս շարժումը չի պատկանելու ոչ մեկին և լինելու է բոլորինը։ Բոլոր այն մարդկանցը, որոնք չեն ուզում հանդուրժել կապիտուլյանտ վիժվածքին երկրի ղեկին, որովհետև դա արժանապատվության հարց է։ Շարժման խորհուրդն է՝ ընտրեք ում ուզում եք, բացի Նիկոլից։
Շարժման տեսլականը՝ համառոտ.
ՊԱՏՃԱՌ
Նիկոլը չարիք է։ Բանական ու սթափ մարդն իր հոժար կամքով չի կարող գնալ և ընտրել նրան։ Եթե այնուամենայնիվ պատրաստվում է դա անել, ապա կա՛մ դավաճան է, կա՛մ «իմքայլական», կա՛մ մոլորյալ-խաբված։ Ահա, նրանց է ուղղված շարժումը։ Հայաստանում չկա մարդ (բացի իր ուսապարկերից), ով որևէ կերպ բարելավել է իր կյանքը Նիկոլի իշխանության շրջանում։ Նրանից դժգոհ են ու նրա պատճառով դժբախտ են բոլորը, նույնիսկ` սեփական երեխաները, որոնց ճակատագիրն ու ապագան էլ զրոյացրեց։ Նիկոլին անիծում են բոլորը՝ թշնամու դեմ անզեն կանգնած շուռնուխեցիներից մինչև զոհված հերոսների հարազատներ, կորոնավիրուսից անօգնական մահացած քաղաքացիների ընտանիքներից մինչև գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր տղաների հարազատներ։ Նիկոլը մահ ու դժբախտություն է բերել Հայաստանին։
Նիկոլը խայտառակեց Հայաստանն ու բոլորին։ Նրա երբեմնի աջակից մտավորականությունը խայտառակվեց ու վարկաբերկվեց, ուսադիրավորները դարձան լավագույն դեպքում ծիծաղի, վատագույն դեպքում՝ անեծքի արժանի։ Բոլոր հերոսները հեղինակազրկվեցին, անգամ` Նիկոլի ստեղծածները։ ՀԿ-ներից մինչև ամենաերևելիներ բավական է նրա հետ գործ ունենան, ապականվում են։ Նույնիսկ «սորոսականները», որոնց մեջ կային և կան մարդիկ, որոնք իրենց ընկալումներով հայրենասեր էին ու հավատում էին իդեալների, վարկաբեկվեցին ու դարձան վտարանդի, ազգի դավաճան։
ՆՊԱՏԱԿ
Նիկոլին հեռացնել իշխանությունից և քաղաքականությունից։
ԽՆԴԻՐ
Բացատրել մարդկանց, որ Նիկոլը սեփական նեղ անձնական շահերի համար խաբել ու դավաճանել է իրենց ու այն շարժումը, որն իրենք սկսեցին 2018-ին։ Մարդկանց նպատակներն ու ցանկությունները ազնիվ էին, բայց եկավ Նիկոլն ու ապականեց ամեն բան։ Պետք է հիշեցնել մարդկանց, որ ընտրությունը հույս է, այլ ոչ թե տապանաքար։ Այն նորի սկիզբ պետք է լինի, իսկ Նիկոլի հետ անգամ այսօրվա նրա պաշտպանները հույս չեն կապում։ Հետևաբար, ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք գնալու են ընտրության, ունեն հնարավորություն ընտրելու ցանկացած ուժի, բացի Նիկոլից՝ հստակ գիտակցելով, որ Նիկոլին ընտրելն աններելի է և՛ այս, և՛ այն աշխարհի օրենքներով։
ՄԻՋՈՑ
Հիմնել ԱՆՏԻ-ՆԻԿՈԼ շարժում, որը քաղաքական կամ նախընտրական պայքարից և կողմերից վեր կլինի։ Այն պետք է ընդգրկի բոլոր մարդկանց, որոնք Նիկոլին համարում են չարիքներից վատագույնը։ Մնացած ամեն ինչը և բոլորը ավելի լավն են, քան Նիկոլը։ Կրկնում եմ՝ բոլորն առանց բացառության։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈԻՆ
Շատ արագ միս ու արյուն տալ ԱՆՏԻ-ՆԻԿՈԼ (#antinikol) շարժմանը՝ առաջարկելով դրա մաս կազմել բոլորին՝ առանց «բայցերի». նախկին կոմունիստներից մինչև Եհովայի վկաներ, ՀՀԿ-ականներից մինչև նախկին իմքայլականներ, ազամարտիկներից մինչև «ֆեյսբուքյան ֆիդայիներ», մտավորականներից մինչև մատուցողներ՝ անկախ հանգամանքից, թե ով որտեղ է եղել անցյալում, որքան տարբեր ենք այսօր կամ որ ուժի օգտին ենք պատրաստվում քվեարկել։ Այս շարժումը չի ունենալու ղեկավար, հետևաբար չի ունենալու քաղաքական որևէ հավակնություն։
Ինքս ամեն օր լծվելու եմ այս աշխատանքին, և առաջիկա օրերին հրապարակելու եմ ինքնակազմակերպվող, հորիզոնական շարժման խաղի կանոնները։
Սա ազատագրական շարժում է։
Միացե՛ք։
#antinikol»: