Նիդեռլանդացի թոշակառու զույգը տեղափոխվել է Եվրոպայի առաջին տուն, որն ամբողջությամբ կառուցվել է 3D տպման տեխնոլոգիայի միջոցով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ապրիլի 29-ին շինարարները տպագիր տան թվային բանալիները հանձնել են Ամստերդամից ժամանած մի ամուսնական զույգի` 70-ամյա Էլիզա Լուցին և 67-ամյա Հարի Դեքերսին:
«Այս տան տպագրությունը տևել է ընդամենը 120 ժամ»,- ասել է Weber Benelux-ի գործադիր տնօրեն Բաս Գույսմանը:
94 քմ մակերեսով առանձնատունը նախագծված է գլաքարի տեսքով: Այն պատրաստված է 24 բետոնե տարրերից, որոնք շերտ առ շերտ տպվել են և տեղափոխվել շինհրապարակ, որտեղ դրանք ուղղակիորեն տեղադրվել են հիմքի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը