Արթուր Դանիելյանի էջից.
Ձեր կարևորագույն թեմաները մի շատ փոքր ու անկարևոր թեմայով շեղեմ:
Անցած տարվա համեմատ էս տարվա մարտին Սաուդյան Արաբիայի իմպորտը Թուրքիայից կրճատվել է 93.7%-ով!! Այսինքն, սաուդիտներն ըստ էության դադարեցնում են տնտեսական հարաբերությունները թուրքերի հետ:
Դրան զուգահեռ Սաուդյան ԱԳՆ-ի քաղաքական պլանավորման վարչության պետը հայտարարում է, որ հույսեր կան Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու: Երկու երկրները խզել էին դիպլոմատիկ հարաբերությունները 5 տարի առաջ, մոտավորապես, երբ Յեմենի տարածքի իրանական ՍԿԱԴ-երը սկսեցին ընկնել սաուդիտների վրա: Ընդ որում, նույն պաշտոնյան ընդգծեց, որ սա Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների առաջընթացի հետ է կապված:
Ընդհանուր առմամբ սա նշանակում է, որ ստեղծվում է երկու բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան: Սա վերջին 500 տարվա աշխարհաքաղաքական լրջագույն իրադարձությունն է: Ու մենք սրա կիզակետում ենք:
Ավելի կոնկրետ ասեմ՝ շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդան, բուն Հայաստանի հետ էդ քարոզը որևէ կապ չի ունենա: Մենք կամ դրա դեմը կառնենք կամ վերջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10164998570095501