Դերասան, երգիչ, պրոդյուսեր Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ հին ու սիրվասծ երգի հիման վրա: Արմանն Ավետիք Իսահակյանի խոսքերով «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը մատուցել է Նիկ Էգիբյանի գործիքավորմամբ:
«Շատ զբաղված էի նկարահանումներով, ֆիլմերով, երգի համար ժամանակ պարզապես չունեի: Այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը, ով օպերատոր է եւ բնակվում է ԱՄՆ-ում, եկել էր Հայաստան, եւ ես ներկայացրի երգը, ու որոշեցինք նկարահանել տեսահոլովակ: Ռեժիսորն էլ ես եմ, այսպես էլ ստեղծվեց «Սիրեցի, յարս տարան» տեսահոլովակը: Ի դեպ, երգը վաղուց էի պատրաստել Նիկ Էգիբյանի հետ, պարզապես այն ներկայացնելու ժամանակ չէր մնում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով աշխատանքին, նշեց նա՝ հավելելով,- «Շատ եմ սիրում այս երգը, որքանով տեղյակ եմ՝ այն իրական պատմություն ունի: Որոշեցինք ներկայացնել պարզ տեսահոլովակ, որովհետեւ նորաձեւ տեսահոլովակները, որոնցից ես էլ եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով՝ այլեւս ակտուալ չեն»: