Մեր տարածաշրջանում ներկայումս բավական ինտեսիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կրում են աշխարհաքաղաքական բնույթ. Տիգրան Քոթանջյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեր տարածաշրջանում ներկայումս բավական ինտեսիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կրում են աշխարհաքաղաքական բնույթ. Տիգրան Քոթանջյան

Մեր տարածաշրջանում ներկայումս բավական ինտեսիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կրում են աշխարհաքաղաքական բնույթ:

Ակտիվ ընդհանում են արևմուտք-Իրան բանակցությունները, որոնց մեծ հավանականությամբ հանգելու են Իրանի վրա դրված սանկցաների վերացմանը: Դրան զուգահեռ ընդհանում են Արաբա-Իրանական ակտիվ բանկցություններ, որի արդյունքում Իրանը կկարգավորի իր հարաբերությունները նաև Սուննի արաբների հետ: Եվ այս ամենը տեղի է ունենում վերջերս կնքված Չինաստան-Իրան լայնամասշտաբ պայմանագրի ֆոնին!!!

Այս համատեքստում պետք է նշել, որ վերջերս նաև տեղի են ունենում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին քննարկում-բանակցություններ, որի մաս կարողա կազմել նաև Հայաստանը, որին հետագայում տեսականորեն կարող է միանալ ՌԴ-ն: Սակայն` դրա համար մեզ պետք է կառուցել Հայաստանը-Իրանին Սյունիքով կապող երկաթգիծ: Եվ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ նախագիծը հնարավոր է իրականացնել մոտ 5 տարում, եթե Հայաստանում բնակվող ամեն ընտանիք կարողանա այդ ժամանակահատվածում միջինում մոտավոր 2,5-3 դոլլար (1000-1500 դրամ) գումար օրական խնայել և հատկացնել այդ նպատակին: Եվ դա դեռ չհաշված Հայոց Սփյուռքը և պետական Բյուջեի միջոցները:

Բայց դա հնարավոր կլինի անել միայն մեկ դեպքում` եթե մենք ազգովի ունենանք պետականամետ մտածելակերպ, լինենք ազգ-պետություն, և գիտակցենք, որ ոչ թե մարդը պետք է համարվի բարձրագույն արժեք, այլ ողջ հանրությունը և Պետությունը!

Մեր տարածաշրջանում ներկայումս բավական ինտեսիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կրում են աշխարհաքաղաքական…

Posted by Tigran Kotanjyan on Sunday, May 9, 2021



Նման նյութեր