Գեներալ Գագիկ Համբարձումյանի էջից.
«Այսօր 7-8 րոպե լսեցի գլխավոր ստահակի ելույթը ԱԺ-ում (ավել լսել պարզապես անհնար է):
Այդ ոչնչությունը իր ուսապարկերին բացատրում և համոզում էր, թե որքան լավն են իրենք։ Մնում էր ասել, որ նրանք երկնքից ընկած մանանա են հայ ժողովրդի համար։
Հասկանալի է, որ ձեռքի հետ էլ մանիպուլացիայի, ստի և ստորության շաղախ հանդիսացող թմրանյութի հերթական մեծ չափաբաժինն էր հեռուստացույցով ու լրատվության մյուս միջոցներով ներարկում դեռևս մոլորված ու խաբված մեր հայրենակիցներին։
Համոզված եմ, որ արդեն այս փուլում երկրի գլխավոր պրոբլեմը ոչ թե այդ ստահակն է իր ոհմակով, այլ մոլորված և խաբված մեր հայրենակիցները, որ դեռևս չեն գիտակցում ու հասկանում, որ թմրանյութի մեծ չափաբաժինների սիստեմատիկ ընդունումը, անկախ նրանցից դա ընդունում են բերանով, քթանցքներով, թե ականջներով, միևնույն է հանգեցնելու է նույն տխուր վախճանին՝ դեգրադացիայի և մահվան, որն էլ հետագա տառապանքների է դատապարտելու իրենց ժառանգներին։
Նման լրատվական պրոպանգանդիստական թմրամոլությունից բուժվելու, ազատվելու միայն մեկ տարբերակ կա՝ համոզել մեր մոլորված ու խաբված հայրենակիցներին լսել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ելույթները ու դրանք համեմատել դեռևս իրենց կուռքը համարվող ստահակի ճղճղան ձայնով արտաբերվող ախմախությունների հետ։
Ցավոք, բուժման այլ տարբերակ չեմ տեսնում։
Ցանկանում եմ հիշեցնել, որ այսօրվա դրությամբ ստահակից ազատվելուն մնացել է 41 օր։ Հետհաշվարկի մասին հիշելը ու հաշվելով սպասելը բավարար չէ՝ անհրաժեշտ է ջանքերը տասնապատկել և անել հնարավորն ու անհնարինը ուսապարկային մղձավանջից ազատվելու և հետհաշվարկի տրամաբանական արդյունքները ստանալու համար»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambardzumyan.96742/posts/189074276397095