Եթե դու ողջ կյանքդ անհաջողակ ես հերիք չէ, դեռ մի բան էլ վատ կենսաքիմիա ունես, ապա պարտադիր չէ մի ողջ երկիր ու պետականություն վարի տալ, իշխանության բերել մի դեգեներատի, որը քեզ խոստանում է երջանիկ դարձնել
Advertisement 1000 x 90

Եթե դու ողջ կյանքդ անհաջողակ ես հերիք չէ, դեռ մի բան էլ վատ կենսաքիմիա ունես, ապա պարտադիր չէ մի ողջ երկիր ու պետականություն վարի տալ, իշխանության բերել մի դեգեներատի, որը քեզ խոստանում է երջանիկ դարձնել

Արամ Գևորգյանի էջից.

Մի քիչ երկար եմ գրելու, բայց ձեզ լուսավորելու համար եմ գրելու։

2018-ին Հայաստանում մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ ուզում էին երջանիկ ապրել։ Նրանց թվում էր, թե «ավտորիտար» ռեժիմով կառավարվող երկրում իրենք դժբախտ են և հենց հաստատվի լիբերալ արժեքներ, իրենք միանգամից երջանկանալու են։

Մեր պես երկրների դժգոհության պատճառը ոչ այնքան աղքատությունը, հիվանդությունները, կոռուպցիան կամ քաղաքական ճնշումներն են, որքան ավելի առաջադեմ ու տնտեսապես կայուն երկրների կյանքի չափանիշների հետ համեմատությունը։ Օրինակ, բոլորս էլ ուզում ենք ապրել ֆրանսիացու պես, վաստակել ամերիկացու պես և Ալպերում դահուկ քշել շվեյցարացու պես։

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ժամանակ միջին եգիպտացու համար սովից, հիվանդությունից կամ բռնությունից մեռնելու հավանականությունը շատ ավելի ցածր էր, քան Ռամզես 2-րդի կամ Կլեոպատրայի օրոք։

Եգիպտացիների մեծ մասի նյութական բարեկեցությունը երբևէ ավելի բարձր չէր եղել։ Թվում էր՝ երբ 2011-ին նրանք փողոց դուրս եկան, պետք է պարեին՝ իրենց բախտի համար Ալլահին փառք տալով, բայց փոխարենը նրանք դուրս եկան, որպեսզի ազատվեն ատելի Մուբարաքից, որովհետև իրենց կյանքը համեմատում էին ոչ թե փարավոնների ժամանակներում իրենց նախնիների կյանքի հետ, այլ իրենց ժամանակակիցների, որոնք ապրում էին հարուստ Արևմուտքում։

Կենսաբանները համարում են, որ մեր մտքերն ու հույզերը կառավարում են կեսնաքիմիական մեխանիզմները։ Համաձայն դրանց՝ երջանկությունը որոշվում է ոչ թե արտաքին պարամետրերով՝ աշխատավարձ, սոցիալական հարաբերություններ, քաղաքական իրավունք, այլ նյարդերի, նեյրոնների, սինապսների բարդ համակարգով և կենսաբանական ակտիվ նյութերով՝ սերոտոնին, դոպամին, օքսիտոցին։

Ոչ ոք երբեք չի երջանկանում վիճակախաղում շահելով, տուն գնելով, պաշտոնի բարձրացումով, ոչ էլ անգամ իրական սեր գտնելով։ Մարդկանց երջանկացնում է միայն մեկ բան՝ հաճելի զգացողությունը մարմնում։ Նա, ով հենց նոր շահել է վիճակախաղում կամ նոր սեր է գտել ու ցնծությունից թռչկոտում է, արձագանքում է ոչ թե փողին կամ սիրեցյալին, այլ այն տարատեսակ հորմոններին, որոնք խրախճանք են անում իր արյան մեջ, ու էլեկտրական ազդակների փոթորիկին, որ փայլատակում է նրա ուղեղի տարբեր հատվածներում։

Հակառակ երկրի վրա դրախտ ստեղծելու մեր բոլոր մտադրությունների՝ մեր կենսաքիմիական համակարգը, ըստ երևույթին, ծրագրված է պահպանելու համար երջանկության որոշակի մակարդակ։ Եթե վերցնենք 10 բալանոց սանդղակը, ապա մարդիկ կան, որոնց երջանկությունը տատանվում է 6-ից 9-ի միջակայքում, բայց ժամանակի ընթացքում այն հաստատուն կանգնում է 8-ի վրա։ Այս մարդկանց համար երջանիկ լինելուն ոչ մի բան չի խանգարի։ Անգամ ամենատհաճ իրավիճակում նրանք պահպանում են իրենց կենսախնդությունն ու երջանկությունը։ Մենք բոլորս էլ ճանաչում ենք այդպիսի մարդկանց։

Եվ հակառակը, կան մարդիկ, որոնք կարծես թե ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար, բայց իրենց երջանկության ցուցանիշը 3 է։ Նա օլիմպիական չեմպիոն էլ դառնա, երբեք դրանից չի երջանկանա։ Խոստովանենք, որ մենք բոլորս ունենք նման ծանոթներ։

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո, երբ կարծես թե բոլորը պետք է երջանիկ լինեին, քանի որ միապետը գլխատված էր, հողը բաժանված էր գեղջուկներին, հռչակված էին մարդու իրավունքնեըր, ազնվականությունը ճնված էր և այլն և այլն, ֆրանսիացիների կենսաքիմիան չփոխվեց։ Նա, ում գենետիկ վիճակախաղում կենսուրախ կենսաքիմիա էր բաժին ընկել, հեղափոխությունից հետո էլ երջանիկ էր, իսկ ում բախտը քիչ էր բերել կենսաքիմիայի հարցում, թե՛ Ռոբեսպիերի, թե՛ Նապոլեոնի օրոք շարունակում էր փնթփնթալ այնպես, ինչպես դրանից առաջ՝ Լյուդովիկոս 16-ի ու Մարի Անտուանետայի օրոք։

Կենսաբանները երբեք Բաստիլը չէին գրավի, երբեք հեղաշրջումներ և հեղափոխություններ չէին անի մարդկանց երջանիկ դարձնելու համար, քանի որ գիտեին, որ դա լուծում չէ։ Մարդկանց թվում է, թե այս կամ այն քաղաքական պրոցեսներն ու զարգացումները վերջապես կլուծեն իրենց վատ կենսաքիմիայի խնդիրը, բայց այդպես էլ ամեն անգամ դատարկաձեռն են մնում։

Երջանիկ լինել նշանակում է հաճելի զգացողություններ ունենալ։ Ոչ ավել, ոչ էլ պակաս։

Երջանկությունը գալիս է ներսից։ Փողը, հասարակության մեջ դիրքը, պլաստիկ վիրահատությունները, շքեղ տներն ու իշխանությունը երջանկություն չեն բերում։ Հարատև երջանկությունը գալիս է ներսից, դա սերոտոնինն է, դոպամինն ու օքսիտոցինը։ Վերջինի մասին ապրիլի 7-ին գրառում էի արել, կտեղադրեմ մեկնաբանություններում։

Ինչու գրեցի այսքանը, ձեր զահլեն էլ տարա. ասելու համար, որ եթե դու ողջ կյանքդ անհաջողակ ես հերիք չէ, դեռ մի բան էլ վատ կենսաքիմիա ունես, ապա պարտադիր չէ մի ողջ երկիր ու պետականություն վարի տալ, իշխանության բերել մի դեգեներատի, որը քեզ խոստանում է երջանիկ դարձնել։ Ու դա էլ այն դեպքում, երբ հենց ինքը դժբխատությունների մի ողջ կծիկ է։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2636313333334195

 



Նման նյութեր