Եթե հաղթի ձախողած վարչապետը, կարո՞ղ ենք ենթադրել՝ ՀՀ քաղաքացին համակերպվել է կորուստներին
Advertisement 1000 x 90

Եթե հաղթի ձախողած վարչապետը, կարո՞ղ ենք ենթադրել՝ ՀՀ քաղաքացին համակերպվել է կորուստներին

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։

Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն…

Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում,չեն օգնում… Մտածենք։ Դեռ 40 օր ունենք»։