Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ անձանց`լրատվամիջոցների, կուսակցությունների և Ոստիկանության ուշադրությունը
Advertisement 1000 x 90

Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ անձանց`լրատվամիջոցների, կուսակցությունների և Ոստիկանության ուշադրությունը

Ահավոր ջղայնացած…

Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ անձանց`լրատվամիջոցների, կուսակցությունների և Ոստիկանության ուշադրությունը

Լույսի գազի տեսուչներին հրահանգ են տվել ընկնել տնետուն նկարել անձնագրերը: Գործից եկել եմ տուն մայրս պատմեց, որ լույսի տեսուչը եկել է խնդրել տան անդամների անձնագրերը նկարել տարել իր հետ, մորս այն հարցին թե ինչու՞ է անձնագրերը նկարում պատճառաբանել է, որ իբր պետք է էներգիայի գրքույկներ տրամադրեն տվյալներ են պետք: Մինչ հիմա ես չեմ հիշում նման դեպք, տնակներից հետո արդեն 12 տարի ապրում ենք այս տանը, որ լույսի գազի այսպես կոչված «առենդատորները» գրքույկ տրամադրելու համար ընտանիքի անդամների անձնագրեր նկարեն տանեն: Կամ ի՞նչ գրքույկի մասին է խոսքը, այսքան տարի մենք որևէ գրքույկ թե գազի, թե լույսի համար չենք ունեցել:

Կամ միթե այսքան տարի իրենք չունեն բնակիչների տվյալների բազան, որ հիմա նոր են որոշել տվյալներ հավաքագրել այն էլ անձնագրերը նկարել տանելու տարբերակով:

Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ընտրությունների նախաշեմին սա պատահական արված քայլ չի!!!

Խնդրում եմ լրագրող ընկերներիս այս հարցը լուսաբանել չթողնել նորից մեր ճակատագիրը որոշեն կեղծիքների միջոցով, ինչպես նաև տարբեր կուսակցություններ ներկայացնող ընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում և խնդրում աչալուրջ ու հետևողական լինեն

Խնդրում եմ թագեք Ոստիկանությանը և տարածեք

#Ոստիկանություն

Հասմիկ Ադամյանի էջից:

Ահավոր ջղայնացած…
?Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ անձանց`լրատվամիջոցների, կուսակցությունների և Ոստիկանության…

Posted by Հասմիկ Ադամյան on Tuesday, May 11, 2021



Նման նյութեր