Փաշինյանի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը. ամենամեծ պարգևավճարները տրվել են պատերազմից հետո… 235 441 900 դրամ. Mediaport
Advertisement 1000 x 90

Փաշինյանի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը. ամենամեծ պարգևավճարները տրվել են պատերազմից հետո… 235 441 900 դրամ. Mediaport

Փաշինյանի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը. ամենամեծ պարգևավճարները տրվել են պատերազմից հետո՝ դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել. ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել, հաղորդում է «Sputnik Արմենիան»:

Վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար:

Ընդ որում, ՀՀ վարչապետի աշխատակազմի հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020թ–ի ընթացքում համալրված չեն եղել։ Արդյունքում` 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։

t.me/mediaport2020/4870