Իսրայելի և Պաղեստինի միջև փաստացի պատերազմը շարունակվում է։
Հենց այս պահին տասնյակ հրթիռներ հարվածում են իսրայելական քաղաքներին։
Արդեն կան տեղեկություններ, որ կան բազմաթիվ վիրավորներ։
Հաստավել է, որ մի իսրայելցի զոհվել է։
Իսրայելի օդուժը չի դադարում զանգվածային պատժիչ հարվածներ հասցնել պաղեստինյան տարածքին, այնտեղ նույնպես կան բազմաթիվ զոհեր։
Թուրքիան ավանդաբար ամեն կերպ հրահրում է առճակատումը։
Դե դա հասկանալի է, հաշվի առնելով Էրդողանի հակասեմիտական կեցվածքը և առհասարակ թուրքերի հավակնությունները դառնալ իսլամական աշխարհի գլխավոր պաշտպան։
Այս ամենի մեջ շատ հատկանշական է Ադրբեջանի դիրքորոշումը, որը ծպտուն չի հանում ի պաշտպանություն իր մուսուլման կրոնակիցների, չնայած դա հասկանալի է, ադրբեջանցիները իսլամական եղբայրության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է հակահայկական քարոզչության մասին։
Իսկ պատերազմը շարունակվում է…
Արման Աբովյանի էջից
Իսրայելի և Պաղեստինի միջև փաստացի պատերազմը շարունակվում է։
Հենց այս պահին տասնյակ հրթիռներ հարվածում են իսրայելական…Posted by Արման Վլադիմիրի Աբովյան on Tuesday, May 11, 2021