Նաիրի Հոխիկյանի էջից.
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է անցկացրել, թե ում են ընտրելու հունիսին սպասվող խորհրդարանական ընտրության ժամանակ։
Հարցին պատասխանած 203 քաղաքացիներից ստացվել են հետևյալ պատասխանները՝
– Նիկոլ Փաշինյան՝ 45 ձայն կամ հարցվածների 22%
– Ռոբերտ Քոչարյան՝ 24 ձայն կամ հարցվածների 11%
– Այլ՝ 2 ձայն կամ հարցվածների 0․009%
– Ոչ ոքի՝ 49 ձայն կամ հարցվածների 24%
– Չի կողմնորոշվել
կամ գաղտնիք է՝ 66 ձայն կամ հարցվածների 32%
– Միայն ոչ Նիկոլին՝ 12 ձայն կամ հարցվածների 0․05%
– Միայն ոչ Քոչարյանին՝ 5 ձայն կամ հարցվածների 0․02%
Մի քանի նկատառում, որ տեսա հարցմանը մասնակիցների պատասխաններում․
Նիկոլ Փաշինյանին աջակցողները իրենց դիրքորոշումը հիմնականում արտահայտում էին անթաքույց և մեծ հպարտությամբ։ Հարցին պատասխանելիս առաջին նախադասությունը հիմնականում հետևյալն էր․ «Ինչի պարզ չի՞ ում․․․»։ Ոմանք էլ ասում էին․ «երևի Նիկոլ Փաշինյանին, տեսնենք»։
Նրանց գերակշիռ մեծամասնությունը 50 տարեկանից բարձր, ավելի շատ թոշակառու մարդիկ էին, և ոչ ոք պետության անվտանգությունը, Արցախը, արտաքին հարաբերությունները չէր համարում առաջնահերթ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար առաջին տեղ բերելով իրենց սոցիալական կարիքները հոգալու խոստումը։
Շատերի դեպքում երևում էր ցասում և ատելություն այլոց նկատմամբ, այլ կարծիք ունեցողներին անվանում էին «թուրք» կամ «թալանչի»։
Ռոբերտ Քոչարյանին աջակցողներից շատերը երիտասարդ, մինչև 50 տարեկան քաղաքացիներ էին։ Նրանցից ոմանց մոտ ևս նկատվում էր ցասում, բայց այս անգամ գործող իշխանության նկատմամբ՝ դրան համարելով դավաճան։
Հարցված 203 քաղաքացիներից 9 մարդ ատելության խոսք է հնչեցրել այլ քաղաքական հայացք ունեցող կամ իր կողմից անընդունելի քաղաքական ուժերի նկատմամբ։
Հարցված 203 քաղաքացիներից ընդամենը 3 մարդ է կարևորել երկրի անվտանգությունը, 1 մարդ՝ հայրենասեր գործիչ երկրի ղեկին տեսնելու ցանկությունը։
Հարցված 203 քաղաքացիների 56%-ը (115 մարդ) կողմնորոշված չէ կամ խորը հիասթափության մեջ է, ինչը կարևոր ցուցիչ է քաղաքական ուժերի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158269348318831