«Դավաճաններից ու ներքին թշնամիներից ազատվելուց հետո անհրաժեշտ է լինելու մեր հանրային գիտակցության մեջ արմատացած դավաճանական տգիտություններից ազատվել». Հ. Ա. Մարտիրոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դավաճաններից ու ներքին թշնամիներից ազատվելուց հետո անհրաժեշտ է լինելու մեր հանրային գիտակցության մեջ արմատացած դավաճանական տգիտություններից ազատվել». Հ. Ա. Մարտիրոսյան

Ներկայացնում ենք վերլուծաբան Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամբողջ երեսուն տարի` ներառյալ այսօր, իրար հաջորդած անգրագետների և դավաճանների իշխանությունները առաջ էին մղում Արցախի անկախության ճանաչման դավաճանական գիծը` ներկայացնելով թե ճանաչումը անվտանգության երաշխիքներ է տալիս։ Հիմա, երբ թշնամին մխրճվել է արդեն Խորհրդային Հայաստանի տարածք` որ հանցավորաբար հորջորջվում է «ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք»` ու՞ր են այդ միջազգային երաշխիքները։ Չէ՞ որ սա արդեն անվիճելիորեն Հայաստանին պատկանող տարածք է։

Հետաքրքրական է, որ այսօրվա գլխավոր ներքին թշնամին իր ելույթում խոսելով ՀՀ սահմանների մասին` հղում է անում Խորհրդային սահմաններին։

Խորհրդային սահմանները ներպետական վարչական սահմաններ էին և դրանք չեն հադիսանում Ադրբեջանի հետ ՀՀ սահման։ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը, համաձայն միջազգային փասատթղթերի` հանդիսանում է արևելքում` Քուռ գետը։ Ինչ էլ որ ծաղրանքով ասեն ներկա կամ նախկին տգետներն ու դավաճանները` դա փաստ է։ Չկա նաև այնպիսի երևույթ` ինչպես տգիտաբար պնդում են ներկա և նախկին դավաճանները թե Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել այս կամ այն սահմաններով։ ՄԱԿ չեն մտնում սահմաններով և ՄԱԿ-ը սահմաններ ճանաչել-չճանաչելու որևէ լիազորություն կամ գործառույթ չունի։

Ներխորհրդային սահմանները միջազգային որևէ լեգիտիմություն և ճանաչում չունեն, իսկ հետխորհրդային սահմաններն ընդամենը արտացոլում են ներխորհրդային վարչատարածքային բաժանումը և չեն հանդիսանում միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմաններ։ Գուգլի, Էփփլի կամ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գծագրություններն ու նկարչությունները որևէ հիմք սահմանորոշման և անգամ սահմանազատման համար չեն կարող հանդիսանալ։

Դավաճաններից ու ներքին թշնամիներից ազատվելուց հետո անհրաժեշտ է լինելու մեր հանրային գիտակցության մեջ արմատացած դավաճանական տգիտություններից ազատվել։

Առանց դրա Հայաստանը չի կարող գոյություն ունենա»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10222878404001914

 



Նման նյութեր