Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին

Նաիրի Հոխիկյանի էջից.

«Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում խորացել են 3,5կմ։

Սա ավելի մեծ տարածություն է, քան փորձագիտական դաշտի նշած 2-3կմ-ը։

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ փոխհրաձգություն առայժմ չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է։

Սա էլ է՞ խուճապի տարածում։ Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին։

Սիրելի հայրենակիցներ ու հատկապես նրանք, ովքեր օրվա ընթացքում գրում էին, թե ես ու իմ մյուս գործընկերները սուտ տեղեկություններ ենք տարածում, հիմա գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում։ Համոզվեցի՞ք, որ իշխանության սպասարկու ամբողջ լրատվական դաշտը չունի տարրական հարգանք ձեր նկատմամբ և շարունակում է ստել։ Ներողամտության խոսքի չեմ սպասում, բայց բարոյականությունը լավ բան է»։

Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում…

Posted by Nairi Hokhikyan on Wednesday, May 12, 2021



Նման նյութեր