11-րդ հարկից ինձ գցել եմ ու ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի. զոհված զինծառայողի սիրելիի հուզիչ գրառումը. starnews.am
Advertisement 1000 x 90

11-րդ հարկից ինձ գցել եմ ու ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի. զոհված զինծառայողի սիրելիի հուզիչ գրառումը. starnews.am

Starnews.am-ը գրում է.

Starnews-ը ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Նարեկ Քարտաշյանի սիրելիի հուզիչ գրառումը.

«Իմ զինվորն էլ ինձ մենակ թողեց։ Ու հիմա մի ձև ուժ գտած ուզում եմ ամեն հնարավոր ու անհնարին ձևով էնպես անեմ, որ իրեն բոլորը ճանաչեն: Գիրք էի գրել՝ մենակ ինքը պետքա էդ կարդար… Տպագրելու եմ։ Ու էդ կկարդան շատ մարդիկ, բացի իրենից։ Մի քիչ ուզում եմ պատմեմ մեր մասին, որովհետև մեր դեպքն ուրիշ ձև վերջացավ։ Անընդհատ ասում էր, որ ուզումա կամավորագրվի գնա(21 տարեկան էր, նոր էր վերջացրել ծառայությունը): Լացում էի,որ չգնա ու մի անգամ որոշեցի երդվեմ, որ եթե գնա ու իրեն մի բան լինի կյանքիս վերջ կտամ։ Կամ իր Աստծո վրա էր շատ վստահ, որ հետ կգա(ինքն էնքան փորձանքից էր պրծել, որ իրանց գյուղում Սուրբ ունի կառուցված), կամ էլ մտածեց, որ խաբում եմ՝ ինձ վնաս չեմ տա: Ու գաղտնի կամավորագրվելով, մեզ խաբելով գնաց։ Հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում զոհվեց, ու մենք դրա մասին իմացանք 4 ամիս հետո՝ իրա մամայի ծնունդի օրը, որ ամեն վարկյան լավ լուրի էինք սպասում։Հաջորդ օրը ԴՆԹ-ն հաստատվեց, ու չդիմացա՝ խոսք տվածս կատարեցի։ 11-րդ հարկից ինձ գցել եմ ու ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի։ Երևի լսած կլինեք դեպքի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: