Կարեն Հովհաննիսյանի էջից.
«ՀՀ-ն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի սանձի Ադրբեջանին։ Այլևս մանևրելու տեղ չի մնացել, մենք այլևս պետք է կոշտ դիրքորոշում ունենանք, քանի որ թշնամին իր թիկունքում չունենալով խաղաղ բնակչություն, այսինքն որևէ զսպող, կամ կորցնող բան, նոր իրավիճակով պայմանավորված նոր սահմանների երկյանքով մեր խաղաղ բնակչության շրջանում հոգեբանական շատ մեծ հարվածներ է հասցնում։ Այս կերպ թշնամին նպատակ ունի հայաթափելու հայկական սահմանային դարձած բնակավայերը, ինչպես նաև առանց որևէ կրակոցի իրենով անելու կարևոր ռազմավարական նշանակության բարձրունքները։
Առանց նախընտրական շահարկումներից վախենալու, ՀՀ իշխանությունը պարզապես պարտավոր է օր առաջ բարձրաձայնել, որ ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ են ստեղծում Ադրբեջան կոչվող արհեստածին պետության բանակը։ Պարզապես բարձրաձայնի , էլ չեմ ասում միջոցներ ձեռնարկի չեզոքացնելու համար այդ հոգեբանական խնդիրները․․․»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1369055943474343