Այս պահին 200 ահաբեկիչ կա ՀՀ տարածքում․ պահանջում եմ քրգործ հարուցել․ Բորիս Ավագյան. yerevan.today
Advertisement 1000 x 90

Այս պահին 200 ահաբեկիչ կա ՀՀ տարածքում․ պահանջում եմ քրգործ հարուցել․ Բորիս Ավագյան. yerevan.today

«Ես որպես ՀՀ քաղաքացի պահանաջում եմ ՀՀ նախագահից՝ որպես սահմանադրության երաշխավոր, քանի որ մենք բոլորս լսեցինք, որ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժել է 200 հոգի զինված ադրբեջանցի։ Նախագահը պարտավոր էր երեկ արդեն այդ հայտարարությունից հետո պահանջել գլխավոր դատախազությունից հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով և պահանջել, որ ուժային կառույցները  նրանց ձերբակալեն և եթե նրանք չհմաձայնեն և փորձեին հակադրվել, ուրեմն նրանց  պետք է ոչնչացնեին, որպես ահաբեկիչներ»։

Yerevan.Today-ի հետ զրույցում դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ասաց Արցախի նախկին պետպաշտոնյա Բորիս Ավագյանը, որը զբաղվել է և շարունակում է զբաղվել գերիների վերադարձի հարցերով։

«Գլխավոր դատախազությանը պաշտոնապես հայտարարում եմ որպես ՀՀ քաղաքացի և որպես ԶՈւ սպա՝ ինչու մինչև այժմ չի հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով։ Ես համարում եմ, որ իմ իրավունքը խախտված է և իմ իրավունքերի սահմանդրական  երաշխավորը՝ նախագահը լռում է, լռում է գլխավոր դատախազը, որը ըստ իր պարտականություների պետք է հարուցի քրգործ և պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքը, սակայն ոչինչ չի արել մինչ այսօր»,- ասաց Ավագյանը։

Դիտարկմանը՝ գուցե վախենո՞ւմ են Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու վտանգից, Ավագյանը պատասխանեց․

«Այն իշխանությունը, որը վախենում է իր քաղաքացիների շահերը պաշտպանելուց, ինչ է որ պատերազմից է վախենում, պետք է հեռանա նույն օրը»։

yerevan.today