«Ճշմարտությունը ասեք ազգին. կրկին ու կրկին դիմում եմ կառավարությանը». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Ճշմարտությունը ասեք ազգին. կրկին ու կրկին դիմում եմ կառավարությանը». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի էջից.

Ճշմարտությունը ասեք ազգին…

Կրկին ու կրկին դիմում եմ կառավարությանը՝ մի թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ։ Ասե՛ք սահմանային իրականության մասին, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և ավելի հանգիստ։

Կառավարությունը, ի վերջո, պետք է հասկանա, որ որքան տեղեկացված է հանրությունը, այնքան պաշտպանված է ֆիզիկական ու հոգեկան ահաբեկումներից։

Դուք լռեցնում եք մեզ՝ մեղադրելով խուճապ տարածելու մեջ, մինչդեռ ինքներդ ստում եք անվերջ, հետո խճճվում եք ձեր ստերի մեջ ու մոլորեցնում ու ահաբեկում ազգին։

Կրկնում եմ՝ ասեք ճշմարտությունը շփման գծի մասին։ Ես առայժմ լռում եմ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158272110518831