«Ինչ զարգացումներ կունենա էս ամենը՝ ես չգիտեմ, բայց որ ՀԱՊԿ-ի զորք դուք Հայաստանում չեք տեսնի, դա հաստատ է։ Ինչի՞։ Էդ հարցի պատասխանն էլ դուք տվեք». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ինչ զարգացումներ կունենա էս ամենը՝ ես չգիտեմ, բայց որ ՀԱՊԿ-ի զորք դուք Հայաստանում չեք տեսնի, դա հաստատ է։ Ինչի՞։ Էդ հարցի պատասխանն էլ դուք տվեք». Արամ Գևորգյան

250 թուրքի դեմ վճռական ու ինքնիշխան պետությանը հարիր գործողություններ չձեռնարկող վիժվածքից սպասում էիք, որ նա պատերազմ էր հաղթելո՞ւ։ Վախկոտ կապիտուլյանտից սպասում էիք, որ նա իր թուրք ախպոր վրա զենք ա բարձրացնելո՞ւ։

Էս ամենը պարզ հակառուսական սցենար ա. սաղ թողնել ռուսի վզով։

Հարց տվեք ձեզ. ո՞նց եղավ, որ 3,5 կիլոմետր թուրքն առաջ եկավ ու ՀՀ ԶՈՒ-ից ոչ մեկը կրակելու հրաման չտվեց։

Հարց տվեք ձեզ. ո՞նց եղավ, որ 44-օրյա պատերազմում, երբ ադրբեջանը պարբերաբար հրիթռահրետանային հարվածներ էր հասցնում ՀՀ սահմաններից ներս, երբ արկակոծում էր Մեղրին, գրադով խփում էր Դավիթ Բեկ գյուղին, երբ Վարդենիսում ավիառումբ էր գցում, ՀՀ սահմաններից ներս խոցում էր ՍՈւ-25 գրոհիչը, էդ ժամանակ ՀԱՊԿ-ին չէին դիմում, բայց հենց 250 ադրբեջանցի սահմանը հատեցին, երկրորդ օրը դիմեցին ՀԱՊԿ։ Էս ամենում կապիտուլյանտի ու իր թուրք տերերի ականջները չեն երևո՞ւմ, էս ամենը շանտաժ ա ռուսին ու, եթե շատ անկեղծ լինենք, ապա ռուսին հասնում ա։ 2 ձեռքով ձմերուկ բռնելը սենց բան ա։ Ռուսը համ ուզում էր կապիտուլյանտին ստորագրել տար էն ամենը, ինչ իրենց ձեռնտու է, բայց միևնույն ժամանակ լավ գիտեր, որ նա թուրքի գործակալն ա ՀՀ-ում։ Ու հիմա նիկոլը թռնում ա ռուսի վրից դեպի իր թուրք տերերի գիրկը։

Ինչ զարգացումներ կունենա էս ամենը՝ ես չգիտեմ, բայց որ ՀԱՊԿ-ի զորք դուք Հայաստանում չեք տեսնի, դա հաստատ է։ Ինչի՞։ Էդ հարցի պատասխանն էլ դուք տվեք

Արամ Գևորգյանի էջից:



Նման նյութեր