Կրակոցներ Երևանում․ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում․ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել. armlur.am

2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: