Ի՞նչ պիտի կատարվեր 2021-ի մայիսի 13-ի առավոտյան Հայաստանում
Տարբերակ Ա
Պիտի լույսը բացվեր հետևյալ տեղեկատվությամբ. «ՀՀ զինված ուժերի ձեռնարկած գործողության արդյունքում Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ սահմանը խախտած ադրբեջանցի դիվերսիոն 200 հոգանոց խումբը շրջափակվել է և գերի վերցվել: Առաջիկայում կսկսվեն բանակցություններ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակման մասին»:
Տարբերակ Բ
Երևանի ու ՀՀ այլ քաղաքներում հավաքված հայությունը պիտի ՀՀ իշխանություններից պահանջեր կտրուկ գործողություններ՝ դիվերսիոն խմբին հետ շպրտելու, սահմանի ողջ երկայնքով անհապաղ զինված ուժեր տեղակայելու պահանջով:
Պահանջը չկատարվելու պարագայում՝ պահանջել կառավարության հրաժարականը:
Տարբերակ Գ
ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբը պատասխանատվությունը վերցներ իր վրա, հայտարարեր պատերազմական դրություն, կալանավորեր կառավարությանը՝ անգործության ու դավաճանության մեղադրանքով և իրականացներ նախորդ տարբերակներում նշված գործողությունները:
Իսկ ի՞նչ է կատարվում մայիսի 13-ի առավոտյան Հայաստանում:
Ոչինչ էլ չի կատարվում:
Կառավարության նիստում քննարկվում է հազարումի հարց՝ կարևոր ու անկարևոր, կարծես՝ նախորդ օրը մեր հայրենիքից մի քանի քառակուսի կիլոմետր սուսուփուս չենք հանձնել թշնամուն:
Հեռուստատալիքները մուլտ ու սերիալ են ցուցադրում, ճաշ եփել սովորեցնում, մարդիկ գնում են գործի, զբաղվում առօրյա աշխատանքով, պատգամավորներն ասում են՝ ընդամենը մի բլուր էր, շատերը հորդորում են անիմաստ չսրել իրավիճակն ու խուճապ չտարածել:
Համոզված եմ, գտնվելու են անազգ ու անհայրենիք տականքներ՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունները անում են ամեն հնարավորը: Շատ ավելի անհայրենիքներն էլ ասելու են՝ մեզ ի՞նչ Սյունիքը և այլն:
Ժողովուրդ, չե՞ք հասկանում, որ մեր անգործությամբ հայրենիք ենք տանուլ տալիս, չե՞ք հասկանում, որ մեր անտարբերությամբ ոչնչացնում ենք մեր զավակների ապագան:
Վարդան Օնանյանի ֆբ էջից