Չլինելով որևէ քաղաքական թիմի անդամ՝ թույլ տվեք չկիսել ընդդիմադիր ուժերի լավատեսությունը:
Շատերդ ասում եք՝ «ինչու՞ եմ այս ամենը անում. պարզ չի՞ որ Նիկոլը չի ընտրվելու»: Ասեմ՝ ՊԱՐԶ ՉԻ: Ֆեյսբուքում ինքներս մեզ մեկուսացրել ենք մեր համախոհների շրջապատում, մեզ թվում է՝ ամեն ինչ պարզ է:
Սա երեկ ձայնագրված տեսանյութ է. «մեդիատեռորի» դարում թշնամու կողմից գրավված Արցախի, Սյունիք ու Գեղարքունիք ներխուժելու լուրերը չեն հասել Կոմիտասի շուկայի «դուխով» պաստառին: