Ճանաչելով Ադրբեջանին ու Թուրքիային, ես վստահեցնում եմ, որ նրանց մոտ գործում է բորենու օրենքը՝ հարձակվում են, երբ հասկանում են, որ դու վախկոտ ես
Advertisement 1000 x 90

Ճանաչելով Ադրբեջանին ու Թուրքիային, ես վստահեցնում եմ, որ նրանց մոտ գործում է բորենու օրենքը՝ հարձակվում են, երբ հասկանում են, որ դու վախկոտ ես

Մեկնաբան Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Յուրաքանչյուր նորմալ երկրում տարածքային ամբողջականությունը խախտած թշնամու 250 զինվորը գերի է վերցվում։

Մեր վախկոտները կարող են ասել, թե դա կարող է պատերազմի վտանգ ստեղծել։ Լավ ճանաչելով Ադրբեջանի ու Թուրքիայի տրամաբանությունը՝ ես վստահեցնում եմ, որ նրանց դեպքում միշտ գործում է բորենու օրենքը՝ հարձակվում են, երբ հասկանում են, որ դու թույլ ես ու վախկոտ։

Ի վերջո, թշնամուց կալանավորված 250 զինվորին մենք կկարողանանք որպես միջոց օգտագործել նաև հայ գերիներին վերադարձնելու համար։

Պետական մտածողություն և արժանապատվության գիտակցում է պետք ունենալ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158275511683831

 



Նման նյութեր