«Հիշո՞ւմ եք, որ նիկոլը 6 ամիս ժամանակ էր խնդրում. նա դա անում էր Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Հիշո՞ւմ եք, որ նիկոլը 6 ամիս ժամանակ էր խնդրում. նա դա անում էր Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար». Աղասի Ենոքյան

Ստորև՝ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը եւս ուժասպառ էր ու հյուծված։

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։

Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ Եւ ոչինչ էլ չարեց։

Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը եւ աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։

Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը եւ այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար»։

#antinikol

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4181380425256383