Երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է խորը դեկոլտեով, պուտավոր պրինտով ամառային զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, վառ ու ընդգծված շպարով է։ «Եթե դու չունես հումորի զգացում, ուրեմն կյանքը քեզ համար շատ դժվար կլինի», – այսպես է մակագրել հրապարակումը երգչուհին։