Առնվազն 44-օրյա պատերազմը և հետպատերազմական ընթացքը ապացուցեց, որ Հայաստանի գործող իշխանությունները ստել են ու շարունակում են ստել: Իշխանությունների կողմից ամեն նոր զիջման և դավաճանական գործողության մասին ավելի վաղ և հավաստի տեղեկություններ են ստացվում Ադրբեջանից, քան Հայաստանից:
Երեկ Իշխանությունները շտապեցին հայտարարել, թե Սև լճի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծվել է: Իշխանությունների այս պնդումները նոր մտահոգությունների առիթ դարձան: Շատերին հետաքրքիր էր, թե ինչ նոր զիջումների են գնացել իշխանությունները, որ ադրբեջանցիները որոշել են առանց մարտի երկու կլիմոտեր (ոչ ամբողջական) հետ գնալ:
Հայ-ադրբեջանական հարցերի փորձագետ, Ալիևի իշխանության խոսափող հանդիսացող Ռիզվան Հուսեյնովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկվա բանակցություններն ավարտվել են ի օգուտ իրենց և Հայաստանի իշխանությունները համաձայնել են տալ միջանք դեպի Նախիջևան:
Ադրբեջանցի Հուսեյնովի հայտարարությունից հետո կասկածելի ակտիվություն ցուցաբեեցին իմքայլականները: Նրանք միաբերան սկսեցին հայտարարել, թե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «գործողությունների պատճառով բանակցությունները վիժեցվել են և ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացրել»: Ըստ էության, իշխանությունները փորձում են իրենց ձեռք բերված պայմանավորվածությունը կրկին գցել ընդդիմության գրպանը և միջանցք հանձնելով ադրբեջանցիներին, նորից «ջրից չոր դուրս գալ»: