«Կոչ ՀՀ իշխանություններին. ինչ որ պայմանավորվել եք թշնամու հետ, ասեք ժողովրդին. հաշվի առեք, որ Ադրբեջանը փակագծեր է բացում». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Կոչ ՀՀ իշխանություններին. ինչ որ պայմանավորվել եք թշնամու հետ, ասեք ժողովրդին. հաշվի առեք, որ Ադրբեջանը փակագծեր է բացում». Նաիրի Հոխիկյան

Մեկնաբան Նաիրի Հոխիկյանի էջից.

Ադրբեջանական մեդիադաշտը ողողված է Սյունիքի ու Գեղարքունիքի շփման գծի մասին պայմանավորվածության մանրամասներով։ Դրանց մեծ մասը կեղծ է, բայց քանի որ ՀՀ իշխանությունը համառորեն լռում է, հայկական հանրությանը այլ բան չի մնում, քան կարդալ թշնամու «բացահայտումները»։

Կրկին ու կրկին կոչ եմ անում ՀՀ իշխանությանը՝ խոսել հանրության հետ ազնիվ և բաց կերպով։ Ինչ որ պայմանավորվել եք թշնամու հետ, ասեք ժողովրդին, ասեք այնքանը, որքանը պետական կամ ռազմական գաղտնիք չէ՝ միաժամանակ հաշվի առնելով, որ Ադրբեջանը փակագծեր է բացում։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158280083508831

 



Նման նյութեր