Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
- Թուրքն անարգել և անպատիժ հատում է սահմանն ու մնում տեղում։ /Սա կոչվում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կորուստ/։ Երկիրն անտեր է․․․
- Ներխուժումից երեք օր անց բանակցում է Ռ․ Մուրադովը։ Ո՞ւմ անունից է նա բանակցում ՀՀ տարածքում։ Նա է բանակցում, որովհետև Հայաստանն անտեր է, և վաղուց․․․
- Ամենակարևորը՝ ի՞նչի շուրջ է բանակցում․․․
- Սահմանի ամրացմանը կամ համարժեք գործողություններին փոխարինում է փոխվաչապետի էքսկուրսիան՝ բնության գրկից նկարների տարածումով։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
- Տարածքի բնակիչները, հովիվները, լրագրողները, այլք փաստվում են, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները տեղակայվել են Սև լճի տարածքում։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
- Դարձյալ գործի է դրվում ներքին զավթիչների հին և միակ նողկալի զինանոցը՝ հարձակում հրահանգով ուսապարկերը տարածում են նույն տեքստի տարբեր վարիացիաները․ թեման մեկն է՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
- Ճանաչելով այս ազգադավ իշխանության վարքագիծն ու դավաճանական հետագիծը՝ «գիշերային հայտարարություններ», «բանավոր համաձայնություններ», «ձեռք բերված պայմանավորվածություններ», չեմ կարող բարձրաձայն չմտածել․ ԱՅՍ ԱՂՄՈւԿԻ և ԱՆԿՈւՄԻ ՄԵՋ՝ ՈՐՊԵՍ POST FACTUM ՋՐԻ ԵՐԵՍ Է ԴՈւՐՍ ԳԱԼՈւ ՀԱՆՁՆՎՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։
- Շարունակում է անմնացորդ աշխատել միակ պետական պաշտոնյան՝ Արման Թաթոյանը։
- ՀՀ նախագահը չկա․․․ Երկիրն անտեր է․․․
Ափոսոս էր ԵՐԿԻՐԸ, ՍԹԱՓՎԵՔ