«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. shamshyan.com
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, ում «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com