Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Հայաստան էր ժամանել՝ եղբոր՝ Յուրի Բեգլարյանի, հուղարկավորությանը մասնակցելու համար, սակայն իրավապահներն ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո կալանավորել են նրան՝ թույլ չտալով, որ վերջինս մասնակցի եղբոր հուղարկավորության արարողությանը։
Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավվելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին հայտնի դարձավ մեկ տարի առաջ։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:
Երեկ՝ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո Բեգլարյանն անմիջապես կալանավորվել է։