Էդգար Ղազարյանի էջից.
Իշխանությունները զինված են
Հետաքրքիր է Իջևանից էշը Երևան բերած Սևադա Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցած, նրա տանը խուզարկություններ կատարող ՀՀ ոստիկանությունը փորձե՞լ է պարզել ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Մելիքսեթ Պողոսյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի ձեռքերին հայտնված մարտական զենքերի պատկանելությունն ու օրինականությունը։
Ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ են զինված պետական քաղաքական և վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, ու՞մ են պատկանում այդ զենքերը և ի՞նչ հիմունքներով են հայտնվել նրանց ձեռքում։