Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը
Advertisement 1000 x 90

Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,

11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,

15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,

18.06.2021 թ. – «Մաթեմատիկա»,

22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,

25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։