Որքան գումար կստանան 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները. armlur.am
Advertisement 1000 x 90

Որքան գումար կստանան 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները. armlur.am

Հայաստանում 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողներին կտրամադրվի ամսական ֆինանսական աջակցություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց ամսական պատվովճարի չափը ընտանիքի համար կսահմանվի` 100 հազար դրամ: Պարզվում է, որ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայում Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 եւ ավելի երեխա:

Իսկ ահա 2019 թվականի տվյալներով Հայաստանում ծնված 6-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ի դեպ, այս որոշման մասին նախագիծն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր է դրել շրջանառության մեջ: Ի դեպ, այս նախագծի օգտին քվեարկել է 3 հոգի: Բացի այս, նշենք, որ այս որոշումը եթե ընդունվի, ապա այն կտարածվի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց վրա։

Ս.Հ.