«Մարդկանց մոլորեցնելու, Հայաստանում լայն կիրառություն ստացած տեխնոլոգիա. դու ստեղծում ես մարդու մոտ պատրանք, որ նա ունի ինչ որ բան, որն իրենից ուզում են գողանալ»
Advertisement 1000 x 90

«Մարդկանց մոլորեցնելու, Հայաստանում լայն կիրառություն ստացած տեխնոլոգիա. դու ստեղծում ես մարդու մոտ պատրանք, որ նա ունի ինչ որ բան, որն իրենից ուզում են գողանալ»

Մարդկանց մոլորեցնելու, Հայաստանում լայն կիրառություն ստացած տեխնոլոգիա.

Դու ստեղծում ես մարդու մոտ պատրանք, որ նա ունի ինչ որ բան, որն իրենից ուզում են գողանալ։

“Ժողովրդից ուզում են գողանալ իշխանությունը”։ Այ հենց սա է կրկնում թրքամետ իշխանությունը և դեռևս կան մարդիկ, որոնք ընկնում են այս ծուղակը։

Իսկ ո՞րն է ժողովրդի իշխանությունը. թուրքին Արցախը ծախած և 5 հազար տղու մատաղ արածը՞։ Թե՞ 250 միլիոն դոլարի պարգևավճար բաժանածը։ Թե՞ Համահայկական Հիմնադրամից 107 միլիոն դոլար գողացածը։ Թե՞ բանակը կազմաքանդածը։ Թե՞ իր իսկ տված բոլոր խոստումները դրժածը։ Ո՞րն է ի վերջո ժողովրդի իշխանությունը։

Այո, մենք և անձամբ ես ուզում ենք գողանալ այս իշխանությունը, բայց ոչ թե ժողովրդից, այլ ժողովրդի համար։ Գողանալ թուրքից և հետ բերել ժողովրդին։

Մի պահ կանգ առեք և մտածեք։ Ինչո՞վ է այս իշխանությունը ձերը։ Ինչպե՞ս եք դուք օգտվում այս իշխանությունից։ Ի՞նչ օգուտ է տվել այն ձեզ։

Իսկ իրականությունը շատ պարզ է։ Ձեր իշխանությունը ձեզանից գողացել են դեռևս 2018-ին։ Դուք դուրս էիք եկել փողոց ավելի լավ ապրելու, ավելի արդար ապրելու ակնկալիքով, իսկ ստացաք ճիշտ հակառակը. հարուստն էլ ավելի հարստացավ, իրական գողացողները օրինականացրեցին իրենց գողացածը, արդարադատությունը իսպառ հօդս ցնդեց, ծանոթ-բարեկամով հարց լուծելը, գործի տեղավորվելը հասցվեց նախադեպը չունեցող մակարդակի։

Ոչ, սա հաստատ այն չէ, ինչ դուք էիք ուզում։

Դե մեկ անգամ ևս փորձեք պատասխանել հարցին. ո՞վ է իրականում ձեզանից գողացել իշխանությունը և ո՞վ է ուզում այն հետ բերել։

Ես արդարության կողմնակիցն եմ, դրա համար երբ գլխիս քրեական գործ կարեցին փախուստի չդիմեցի, այլ մնացի և պայքարեցի։ Ես ազատ ու անկախ Հայաստանի կողմնակիցն եմ, դրա համար շուրջ 3 տարի պայքարում եմ թրքամետ իշխանության դեմ։

Ես ուժեղ Հայաստանի կողմնակից եմ և դրա համար սատարում եմ և մաս եմ կազմում նախագահ Քսչարյանի կողմից գլխավորած “Հայաստան” Դաշինքի։

Մեր անկախությանը և իրական հաղթանակին մնաց 32 օր…

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր