Երբ զիջումների ես գնում, այդ զիջումների շարքը երկարում է. Արթուր Խաչատրյան
Advertisement 1000 x 90

Երբ զիջումների ես գնում, այդ զիջումների շարքը երկարում է. Արթուր Խաչատրյան

«Երբ զիջումների ես գնում, այդ զիջումների շարքը երկարում է, և հիմա ադրբեջանցիները հայտնվեցին Սև լճի և Շորժայի տարածքներում: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման աշխատանք, որքան էլ փորձեն դա հերքել:

Այս մասին «ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրներ. ետպատերազմյան  իրավիճակ, անվտանգային հրամայականներ, ներքաղաքական հիմնահարցեր. նախընտրական զարգացումներ» թեմայով քննարկմանն ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը

Ադրբեջանցիների նպատակն է լեգիտիմացնել Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև գծված վարչական սահմանը, չնայած 91 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանն իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց կոնկրետ այս դեպքում նա ձգտում է վերադառնալ այդ սահմաններին»,- հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արթուր Խաչատրյանը:



Նման նյութեր