Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.
- Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
- 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
- Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
- Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
- Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
- Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը: