Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.
- Ուկրաինա
- Սիրիա
- Հայաստան-Ադրբեջան
- Աֆղանստան
- Իրան
Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: