Ներկայացնում ենք Գոհար Մելոյանի գրառումը.
Մինչ Փաշինյանը գաղտնի կերպով Ադրբեջանի հետ բանակցում է հակասահմանադրական և հակահայ եռակողմ փաստաթղթի շուրջ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիա, Ադրբեջանում ապօրինի կալանավորված երկու հայ ռազմագերիների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Այսպես՝ ըստ թշնամական երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և 2020 հոկտեմբերի 3-ին գերեվարված Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են ադրբեջանցի զինծառայողներին խոշտանգելու, ապօրինի զինված խումբ ստեղծելու և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Այսինքն, կոպիտ խախտելով նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարարության ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետը, հավաստվում է, որ Ադրբեջանի իշխանությունը լկտի ստում էր, երբ պնդում էր, որ Հայաստանին են հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր հայերին։
Սակայն պարզվում է, որ հիմա Ադրբեջանում մտացածին քրեական պատասխանատվության են ենթարկում 2020 հոկտեմբերին, այսինքն՝ պատերազմի ընթացքում գերեվարված հայերի։
Եվ հիմա կառավարության պաշտոնակատարները, ովքեր շուրջ վեց ամիս շարունակ չկարողացան հետ վերադարձնել մեր ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունների հետ ցանկանում են նախաձեռնել հակահայ և հակասահմանադրական դելիմիտացիոն գործընթաց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3908898762478538