«Զանգվածային հայրենադարձությունն ամենակարեւոր ու ամենաշոշափելի լուծումներից մեկն է». Միքայել Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Զանգվածային հայրենադարձությունն ամենակարեւոր ու ամենաշոշափելի լուծումներից մեկն է». Միքայել Ոսկանյան

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ մատնանշելով իր կարծիքով ամենաշոշափելի լուծումներից մեկը։

«Եթե Երևանից դուրս շրջել եք Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերով, ապա հաստատ նկատել եք, թե ինչքան լքված ու դատարկ տներ, տարածքներ, կառույցներ, այգիներ ու հողատարածներ կան…Անգամ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կան գյուղեր, որ գրեթե 90%-ով դատարկ են։

Բոլորն լուծում են փնտրում։ Իմ կարծիքով, զանգվածային հայրենադարձությունն ամենառակարևոր ու ամենաշոշափելի լուծումներից մեկն է։

Եկեք, գնեք այստեղ տներ, հողատարածքներ, ապրեցրեք ձեր և մեր հայրենիքը՜…

Հետո ուշ է լինելու…»,- գրել է երաժիշտը։