«Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում». Ստեփան Դանիելյան

Տեսական հարց

Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան։

– Ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե մենք պաշտպանենք մեր սահմանը։ Այդտեղ ՀԱՊԿ-ի գոյության խնդիրն է լուծվելու, կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի։

– Ինչպես իրեն կպահի «միջազգային հանրությունը», երբ սահմանների անխախտելիության խնդիր առաջանա, դա կարող է նմանատիպ ապագա մեծ ցնցումների համար նախադեպ հանդիսանալ,

-Ինչպես իրեն կպահի Իրանը, որի համար Սյունիքը ոչ միայն կենսական, այլև ապագայ զարգացումների տրամաբանության մեւ երկրի փլուզման, կամ չփլուզման սկիզբ կարող է հանդիսանալ։

– Ինչպես իրենց կպահեն այն երկրները, որոնց համար Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է։

– Ինչպիսի աշխարքաղաքական փոփոխություններ կլինեն, եթե Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։

Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում, պետք է անընդմեջ շանտաժ անի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին ու մաքսիմալ շատ բան պոկի, իսկ մենք մեզ ինչպես ենք պահում, որոնք են մեր օպտիմալ քայլերը, մեր շանտաժի հնարավորությունները։

Կարծում եմ պետք է պատասխան քայլ անել ու դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի խնդիր դարձնել իրավիճակը։

Ինչ վերաբերվում է թյուրիմացությանը, ապա նա հենց այս ամենի համար է 2018-ին եկել իշխանության, իր ծրագիրն է իրականացնում ու համոզված է իր ճիշտ լինելու մեջ ու հետ քայլ չի անելու։

Հ․Գ․ Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել։

Ստեփան Դանիելյանի էջից:



Նման նյութեր