Լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակին նվիրված տոնագիր գիտական ժողովածու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակին նվիրված տոնագիր գիտական ժողովածու

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԳԻՐ ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2020 թ. հունվարի 9-ին լրացավ Հայաստանի հանրապետության առաջին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը: Այդ առիթով մատենադարանցիները նախաձեռնեցին Տոնագիր գիտական ժողովածուի հրատարակում, որին մեծ սիրով ու ջերմությամբ արձագանքեցին աշխարհի առաջատար հայագետներ ու արևելագետներ: Համավարակի և պատերազմի պատճառով այն լույս տեսավ նախատեսվածից ավելի ուշ: Այսօր ուրախությամբ ժողովածուն հանձնում ենք ընթերցողի դատին:

Գրքում ամփոփված են Լեւոն Տեր-Պետրոսյանի հոբելյանի առիթով և նրա պատվին գրված հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն ավելի քան երկու տասնյակ հոդվածներ, որոնց հեղինակներն ամենատարբեր երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Իսրայել, Իտալիա, Շվեյցարիա: Հոդվածագրերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված են տասնամյակների գիտական-ստեղծագործական և անձնական առնչություններով:

Նյութերը վերաբերում են գերազանցապես միջնադարի Հայոց պատմությանը, մատենագրությանն ու բանասիրական տարբեր խնդիրների, նաև՝ հայ-ասորական գրական-ձեռագրական աղերսներին: Սկզբում զետեղված է հոբելյարի մանրամասն կենսամատենագիտությունը:

Գիրքը հասցեագրված է հայկական միջնադարի մասնագետներին, ասորագետներին, արևելագետներին և ընդհանրապես գիտական հանրությանը:

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

https://www.matenadaran.am/…/L.Ter-Petrosyan-Tonagir.pdf

 



Նման նյութեր