Երեկ գիշեր 10 զինծառայող Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ միջին և թեթև վնասվածքներով: Սյունիքի մարզպետարանից Tert.am-ին նաև տեղեկացրին, որ Գորիսի բժշկական կենտրոնից նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։
Նշենք, որ այդ վիճաբանության տեսանյութերը լայնորեն տարածվել էին համացանցում, նախարարությունը հորդորել էր ձեռնպահ մնալ այդ տեսանյութերի տարածումից՝ մեկնաբանելով, որ դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը և նպաստում են լարվածության անհարկի ավելացմանը։
«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- ասվում էր հայտարարության մեջ։