Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութից մոտ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. Razm.info (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութից մոտ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. Razm.info

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:

Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Կոորդինատները՝

40.18924486527808, 45.96873917393403

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/razm.info/posts/3787709451339359



Նման նյութեր