Չելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը:
Մինչ այս Մարտունու դպրոցում համակարգիչների քանակը սահմանափակ էր, ինչը դժվարացնում էր ինֆորմատիկա առարկայի դասավանդումը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընթացիկ տարվա մարտ խաղաղապահ զորակազմը առաքել է ավելի քան 350 գիրք և դասագիրք, որոնք հավաքվել և նվիրաբերվել էին Մոսկվայի քաղաքի դպրոցականների և նրանց ծնողների կողմից թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների համար: