«Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել. քաղաքացին հետապնդել է, ապա զանգել ոստիկանություն
Advertisement 1000 x 90

«Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել. քաղաքացին հետապնդել է, ապա զանգել ոստիկանություն

Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Աղայան փողոցից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել։

Ոստիկանները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես կապվել են ոստիկանություն ահազանգած քաղաքացու հետ։ Տղամարդը հայտնել է, որ անհայտ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է նրան, սակայն կորցրել է տեսադաշտից և խնդրում է ոստիկանության աջակցությունը:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ, ավտոմեքենան հայտնաբերեցին Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցում: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն։