Տեկիլայի գովազդում Քենդալ Ջեների արտաքինը վիրավորել է մի ամբողջ ժողովրդի
Advertisement 1000 x 90

Տեկիլայի գովազդում Քենդալ Ջեների արտաքինը վիրավորել է մի ամբողջ ժողովրդի

Տեկիլայի սեփական՝ 818-ի բրենդի գովազդի պատճառով աԱմերիկյան սուպերմոդել Քենդալ Ջեններին մեղադրել են մի ամբողջ ժողովրդի վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը։

25-ամյա հայտնի մոդելն իր Instagram-ում լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել Մեքսիկայում ալկոհոլային խմիչքի գովազդային արշավի նկարահանումներից: Տեղադրված լուսանկարներից մեկում մանեկենուհու վզից կախված է կովբոյական գլխարկ, կրում է սպիտակ բլուզ, զոլավոր վերնաշապիկ եւ կապույտ գույնի ջինսե տաբատ։

Համացանցի օգտատերերը քննադատել են աստղին, որ նրա կերպարը հիմնված է մեքսիկացի ֆերմերների մասին կարծրատիպերի վրա: «Դուք կատակու՞մ եք։ Սա վիրավորական է։ Չեմ կարծում, որ իրական միգրանտ-աշխատողները կգնահատեն քո արտաքին տեսքն ըստ արժանվույն», «ես, որպես մեքսիկացի, աղերսում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, չօգտվել Քենդալ Ջեների Տեկիլայից։ Այն, ինչ նա անում է մշակութային ապրոպրիացիա է (մի մշակույթի տարրերի յուրացում կամ օգտագործում, որի անդամը չես հանդիսանում)։ Նա յուրացնում է մեր պատմությունը։ Լսեք մեզ մեքսիկացիներին։ Դա մեր մշակույթն է, եւ մենք չենք ուզում, որ սպիտակ կինը դրանից օգուտ քաղի», – ասել են նրանք։

news.am