
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Երկրի սահմանների անվտանգության երաշխավորը իշխանությունն է, ոչ թե չոբանը, կամավորականը կամ երկրապահը
Օրենքով լիազոր մարմինների վրա դրված պարտավորությունն անհրաժեշտ է կատարել և քաղաքացուն հասու ամեն ձևով իրազեկել։ Դա գլխավոր օրենքի, այլ իրավական ակտերի պահանջն է, որի չկատարումը կամ թերի կատարումը կարող է ծանր վնասների առաջ կանգնացնել քաղաքացուն՝ բխող բոլոր քրեա-իրավական հետևանքներով իշխանության համար։
Կատարե՛ք ձեր պարտականությունները և օրական ռեժիմով հաշվետու եղեք։
Լևոն Բաղդասարյան
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն